Արմավիրում այրվել է տան տանիքը

Հունվարի 18-ին, ժամը 03.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արմավիր գյուղի 28-րդ փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ. Ա.-ին պատկանող տան տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.27-ին, մարվել՝ 05.25-ին:
Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ 30 քմ:

 

 

 

 

Աղբյուրը`shabat.am