Խոզի գրիպի պատճառով Հայաստանի ձյուդոյի պատանեկան առաջնությունը հետաձգվել է

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որում նշված է. «Հաշվի առնելով հանրապետությունում խոզի գրիպի սրացման դեպքերի ավելացումը ինչպես նաև մի շարք մարզադպրոցներում մարզումների դադարեցումը, ՀՁՖ-ն որոշում ընդունեց նախորոք հայտարարված` 2016 թվականի հունվարի 23-ին տեղի ունենալիք ՀՀ պատանիների առաջնությունը հետաձգել 2016 թվականի փետրվարի 25-26-ին: Կապված ՀՀ պատանիների առաջնության հետաձգման հետ, կհետաձգվեն նաև օրացուցային պլանով նախատեսված պատանիների մյուս միջոցառումները ևս»:

 

 

 

Աղբյուրը` © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2016/01/16/74825/