Բժիշկներին հաջողվել է հիվանդին դուրս բերել ծայրահեղ ծանր վիճակից

Այսօր հանրապետության հիվանդանոցներից ապաքինմամբ դուրս է գրվել սուր շնչառական վարակներով հոսպիտալացված 148 մարդ, որից 120-ը` մինչև 18 տարեկան:

Նրանցից 37-ի մոտ ախտորոշված էր թոքաբորք (21-ը` մինչև 18 տարեկան): Տեղեկացնենք նաև, որ H1N1 վարակով երեք հիվանդ այսօր վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել է հիվանդասենյակ։

Բժիշկներին հաջողվել է արհեստական շնչառական սարքի միացված մեկ այլ հիվանդի դուրս բերել ծայրահեղ ծանր վիճակից: Այժմ հիվանդի վիճակը բարելավվել է։