Դեկտեմբերին հանրապետությունում հացամթերքի գինն արձանագրել է 0.1 տոկոս աճ

Հացամթերքի ընդհանուր ապրանքախմբի գնաճը դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճ է արձանագրել՝ կազմելով 0.1 տոկոս: 2015 թ. դեկտեմբերին 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ հացամթերքի գնաճը կազմել է 0.4 տոկոս: Արմենպրեսի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը:
«Առաջին կարգի հացը 12 ամսյա ցուցանիշում 0.6 տոկոս գնանկում է արձանագրել, իսկ 2015-ի դեկտեմբերին, հունվարի համեմատ, գնանկումը կազմել է 3.8 տոկոս: Բարձր տեսակի ալյուրի գինը 2015 թ. դեկտեմբերին 2014-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 6 տոկսով»,- ասաց խորհրդականը:
Մարտիրոսյանը նշեց, որ 11 ամսյա կտրվածքով բարձր տեսակի ալյուրի գները նվազել են 7.8 տոկոսով, իսկ 12 ամսյա գնանկումը կազմել է 5.7 տոկոս: Բարձր տեսակի հացի գները 2015-ի դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ ունեցել են 2 տոկոս աճի միտում,իսկ 2015-ի դեկտեմբերին, հունվարի համեմատ, արձանագրվել է 2.5 տոկոս գնանկում:

 

 

 

 

Աղբյուրը` orer.am