Երևանում այրվել է «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող մեքենա

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 15-ին` ժամը 03.00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվում է «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող ձնամաքրման ավտոմեքենա: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.16-ին, մարվել՝ 03.27-ին: Մասամբ այրվել է «ՍԿԱՆԻԱ» մակնիշի 355 OF 61 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդի խցիկը և էլ. լարեր (2 գմ):

 

timthumb (3)

 

 

Աղբյուրը` http://orer.am/?p=163541&l=am