Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում սաստիկ բուք է

Հանրապետության ամբողջ տարածքում հունվարի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ուժեղ քամիներ են:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում սաստիկ բուք է:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման, ինչպես նաեւ ճանապարհի լայնացման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից եւ արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

 

 

Աղբյուրը` http://news.am/arm/news/306180.html