Չարբախում շտապօգնության մեքենան արգելափակվել է փոսում

 

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 14-ին, ժամը 04.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախ 12-րդ փողոցի թիվ 28 տան մոտակայքում շտապօգնության «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի անվադողն արգելափակվել է փոսի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 026 SL 64 պետհամարանիշի (վարորդ` Մ. Մ.) ավտոմեքենան:

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/