ՇՏԱՊ.Պայթյուն Ստամբուլում, կան զոհեր և տուժածներ

Ինչպես հայտնում է bbc.com կայքը Ստամբուլի կենտրոնում՝ Սուլթանխամետ հրապարակում պայթյուն է եղել, կան զոհեր և տուժածներ, որոնց թիվը ճշտվում է։Ոստիկանությունը շրջափակել է հրապարակը։ Պարզվում է դեպքի հանգամանքները
Նախնական տվյալներով պայթյունը իրականացրել է մահապարտ։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, անցած տարի ևս երկու պայթյուն է եղել Ստամբուլում, որը վերջին տարիներում Թուրքիայում տեղի ունեցած ամենաարյունարբու բռնության ակտերից էր։
Աղբյուրը`http://armcrimenews.com/