Նոր կարգ. ըստ բնակության վայրի հաշվառելու գործընթածը պարզեցվել է

ՀՀ ոստիկանությունը կարևորում է քաղաքացիների իրավական իրազեկվածության մակարդակի բարձրացումը, որը մի կողմից զերծ է պահում վարչարարության բնագավառում կազմեկերպվող գործընթացում իր համար անորոշությունից կամ բարդություններից, մյուս կողմից նվազեցնում կոռուպցիոն ռիսկերը: Հաճախ կրկնվող հարցերից են ըստ բնակության վայրի հաշվառվելու համար դիմելու ընթացակարգին ծանոթանալը:

Տեղեկացնում ենք. Նախկինում ըստ բնակության վայրի հաշվառվելու համար անձը պետք է դիմեր հաշվառման վայրի, այնուհետև նոր բնակության վայրի անձնագրային ծառայություններ: Ներկայումս գործընթացն իրականացվում է պարզեցված կարգով՝ մեկ պատուհանի սկզբունքով: Ըստ բնակության վայրի հաշվառվել ցանկացող անձը դիմում է միայն նոր բնակության վայրի անձնագրային ծառայություն: Հաշվառումից հանելն ու նոր հասցեով հաշվառվելն իրականացվում են միաժամանակ՝ ավտոմատացված եղանակով:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանից: Իրավաբան.net

Աղբյուրը` http://iravaban.net/