Ձնախառն անձրեւ Կոտայքում

Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջի, հունվարի 2-ի ժամը 13.00-ի դրությամբ

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում եւ Արագածի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն, իսկ Կոտայքի մարզի Չարենցավան եւ Հրազդան քաղաքներում տեղում է ձնախառն անձրեւ:

Նախարարության հաղորդմամբ`անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:
Նախարարությունը խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: