Հունվարին փոփոխություն կլինի կառավարության կազմում, երկու նախարար պաշտոնին հրաժեշտ կտա.

«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ արդեն հունվարի կեսերին կարող են փոփոխություններ տեղի ունենալ կառավարության կազմում: Իրենց պաշտոններին հրաժեշտ կտան մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

 

Ըստ նույն աղբյուրի՝ կփոխվեն նաև Արմավիրի, Արագածոտնի ու Շիրակի մարզպետները: Մենք արդեն գրել ենք, որ ՀՅԴ-ն երեք մարզպետի պաշտոն է ուզում, սակայն դժվար է ասել, թե այս փոփոխությունները որքանով կապ ունեն իշխանություններ-ՀՅԴ պայմանավորվածության հետ»:

 

 

 

 

 

 

Աղբյուրը` http://armlur.am/465618/