Աբովյանի ռեստորանի մոտ արկ են հայտնաբերել

Դեկտեմբերի 24-ին, ժամը 15.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Փայլ» ռեստորանային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է արկ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը սակրավորներով:

Պարզվել է, որ հայտնաբերվել է «Բ-21» զրահամեքենայի արկ (122 մմ) առանց պայթուցիչի. արկը հանձնվել է Աբովյանի ՈԲ աշխատակիցներին:

 

timthumb (3)

 

 

 

Աղբյուրը` http://orer.am/