Մահացել է Վահան Հովհաննիսյանը

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին երկարատեւ եւ ծանր հիվանդությունից մահացել է ՀՅԴ-ական հայտնի գործիչ, Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան Հովհաննիսյանը:

Վահան Էդուարդի Հովհաննիսյանը ծնվել է 1956թ. օգոստոսի 16-ին, Երեւանում:
Վահան Հովհաննիսյանը 1978 թվականին ավարտել է Մոսկվայի մանկավարժական համալսարանը գիտական կոչումներով պատմության եւ հնագիտության մեջ։ 1978-1980 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Հաջորդ ինը տարիները «Էրեբունի» թանգարանում եղել է գիտաշխատող եւ գիտահետազոտական բաժնի վարիչ։ 1989 թ. Հովհաննիսյանը գիտաշխատող է եղել ԳԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում։
1990-1992 թթ. Վահան Հովհաննիսյանը մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին։ Նաեւ անդամագրվել է ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտեին եւ 1992-1995, անդամ է եղել ՀՅԴ-ի բյուրոյին։ 1995-1998 թթ. բանտարկված է եղել՝ քաղաքական դրդապատճառներով (հետագայում չհաստատված մեղադրանքներով)։

1998-1999 թթ. աշխատել է ՀՀ նախագահի խորհրդական, տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նախագահ։
1999-2003 թթ.՝ ԱԺ պատգամավոր է եղել (թիվ 17 ընտրատարածք)։ Ընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։

2003, 2007, 2012 թվականներին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ Հունիսի 12, 2003-ին եւ 2007-ին ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ, հրաժարական է ներկայացրել 2008թ.։ Հովհաննիսյանը ՀՅԴ-ի թեկնածուն էր 2008 Հայաստանի նախագահական ընտրություներին։

2013թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Գերմանիայի Դաշնային հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։