Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այդ օրն առաջին անգամ` 1988թ. դեկտեմբերի 1-ին կազմակերպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Ավելի քան 30 տարի առաջ իր գոյության մասին ազդարարած ՁԻԱՀ-ն այսօր դարձել է մարդկության զարգացմանը խոչընդոտող հազարամյակի մարտահրավեր, իսկ ՄԻԱՎ վարակի համաճարակը ստացել է համավարակի բնույթ, որից չի խուսափել աշխարհի և ոչ մի երկիր:

Այդ օրն աշխարհի տասնյակ երկրների ղեկավարներ հատուկ ուղերձներով հանդես եկան ռադիոյով եւ հեռուստատեսությամբ: Այդ օրվանից ամեն տարվա դեկտեմբերի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի նկատմամբ հասարակության լայն խավերի ուշադրությունը գրավելու, կանխարգելման ոլորտում նոր կազմակերպություններ, խմբեր եւ առանձին անհատներ ներգրավելու համար: Այս օրն ամեն տարի նշվում է զանազան կարգախոսների ներքո, որոնք արտացոլում են ընթացիկ ժամանակաշրջանի կենսական խնդիրները: