Արտակարգ իրավիճակ Նորք Մարաշում. ԱԱԾ-ի և Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցները վնասազերծել են մինչև ատամները զինված 10 քաղաքացու. հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք.

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին մեծ թվով ԱԱԾ-ականներ, ինչպես նաև ԱԱԾ հատուկ նշանակության աշխատակիցներ գտնվում են Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցում, որի սեփական տներից մեկում վնասազերծել են մինչ ատամները զինված մի քանի անձանց:

Այս պահին նշված փողոցը մեծ թվով ոստիկանության ծառայությունների կողմից վերցվել է ուժեղացված հսկողության տակ, իսկ նշված տան ներսում ԱԱԾ-ականներն ու, ըստ երևույթին, նաև ԱԱԾ քննչական գլխավոր վարչության աշխատակիցները քննչական փորձարարություն են կատարում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վնասազերծվածները զինված էին ժամանակակից զենք-զինամթերքով, պայթուցիկներով և նախատեսել էին տեռորիստական գործողություններ կատարել մայրաքաղաքում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օպերացիան կատարվել է պրոֆեսիոնալ ձևով, ինչի շնորհիվ էլ զոհեր ու վիրավորներ չկան, հակառակ դեպքում, եթե ԱԱԾ-ականները 1 վայրկյան անգամ հապաղեին, մինչև ատամները զինված բաշիբոզուկները գործի կդնեին ինքնաձիգներն ու պայթուցիկները:

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վնասազերծվածներից 3-ը աղջիկներ են, 7-ը՝ տղամարդիկ, նրանց մեծ մասը արտասահմանցիներ են: Մանրամասները՝ քիչ ուշ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

77fcbeaacb28c0f7f4128130c7b191e9 92e73ce4c5504b0158b4716e44728368 70380e26030ebb537f7f8cb4c564ed9c 629233da0cddf49f05fba3af0292bfd8 754752fa2d1c91168dcd2989e15c378c b444b033691fb99208b6c15c92e6e55a d3b1506b077cfadbe22ada0a1cb2c1ba

 

 

 

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Աղբյուրը`   http://shamshyan.com/