Քաղսիում ոստիկաններն օգնո՞ւմ են թե՞ թեժացնում են իրավիճակը /վիդեո/

Քաղսիի գյուղական համայնքում լարված իրավիճակ է:

Քաղսիում գյուղապետ են ընտրում: Գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Սեդրակ Դավթյանին ձեռնոց է նետել ՀՀԿ-ական, “Ջրային Հայելի ” ՍՊԸ ընկերության անվտանգության ինժեներ Սահակ Ալեքսանյանը:
Ոստիկանության ստորաբաժանումներն այստեղ եւս շատ են: Նրանք փորձում են հասարակական կարգը պահել, որպեսզի մեքենաներով ընտրողները չհասնեն ընտրական տեղամասեր:

Ըստ ոստիկանների՝ խցանում է: Ոստիկանությունը արգելեց նաեւ “Աբովյան” մարզային հեռուստաընկերության ավտոմեքենայի մուտքը ընտրատեղամաս: Խանագարում ենք՝ ասին:
Չխախտելով սահմանված կարգը, փորձեցինք ոտքով հասնել ետղ:
Սակայն հետո զարմացանք,երբ որոշ “ընտրյալներ” կարողացան “համոզել” ոստիկաններին, հասնել տեղամասի մոտ ու ժամերով լռվել: