Հոկտեմբերի 19-ին Հայաստանում նշվում է Հրթիռահրետանային զորքերի օրը

Հոկտեմբերի 19-ը ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի ու հրետանու օր հայտարարելու հրամանն այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ստորագրեց 1993թ.-ի հաղթական աշնանը: 1992թ. հոկտեմբերի 19-ին ավարտվեց Հայաստանի ԶՈւ Հրթիռահրետանային ստորաբաժանումների ձեւավորումը, եւ այդ ժամանակվանից ի վեր հոկտեմբերի 19-ը նշվում է որպես Հրթիռահրետանային զորքերի օր: Հրթիռահրետանային զորքերը զգալի դերակատարություն են ունեցել հայ ազգային բանակի հզորացման գործում:Այդ օրը նշվել է նաեւ Խորհրդային Միությունում` նշանավորելով գերմանացիների ջախջախումը Ստալինգրադի մոտ, ու ապահովեց Կարմիր բանակի հակահարձակումը 1942թ. նոյեմբերի 19-ին: