Այսօր գյուղացի կնոջ միջազգային օրն է

1995թ-ին Պեկինում,ՄԱԿ-ի կանանց 4-րդ միջազգային համաժողովում որոշում ընդունվեց հոկտեմբերի 15-ը օրացույցում նշել որպես կանանց միջազգային օր:Օրը կոչված է հանրությանը հիշեցնելու, թե որքան շատ բաների համար է պարտական գյուղացի կնոջն ու նրա աշխատանքին: Ըստ վիճակագրության` գյուղացի կանայք կազմում են աշխարհի բնակչության մեկ քառորդից ավելին: Նրանք առանցքային դեր են խաղում սննդի արդյունաբերության և գյուղական համայնքների կայուն զարգացման գործում: Սակայն այսօր նրանց իրավունքներն ամբողջ աշխարհում լիովին պաշտպանված չեն:

Շնորհավոր տոնդ հայ գյուղացի կին