Եղանակի առաջիկա օրերի կանխատեսում

Հոկտեմբերի 13-ին երեկոյան կդիտվի ամպամածության ավելացում, տեղումները կվերսկսվեն:,  հնարավոր է ամպրոպ, քամի, տեղ-տեղ չի բացառվում կարկուտը:

Հոկտեմբերի 14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

15-ի ցերեկը, 16-18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 16-18-ի գիշերը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, 17-ի ցերեկը արևելյան շրջաններում` 4-5 աստիճանով: