Ես չեմ մեկնաբանում տականքների քայլերը. Վլադիմիր Գասպարյան

Սերժ Սարգսյանը եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը Անկախության տոնի առթիվ այսօր բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել են <Եռաբլուր> զինվորական պանթեոն:
Եռաբլուր են այցելել Հայաստանի ՊՆ Սեյրան Օհանյանը եւ ԼՂՀ ՊՆ Լեւոն Մնացականյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը եւ այլոք:
Լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ոստիկանապետը խոսելով անկախության մասին նշեց.
<Անկախություն ձեռք բերելը մեր ազգի համար ինքնադրսևորման հինանալի հնարավորություն է: Պետությունը ուժեղացնելու, ամրացնելու, ստեղծագործելու տեսանկյունից պետք է նայել հարցին: Կարծում եմ, որ ամեն ինչ իր հունով կընթանա եւ լավ կլինի, մենք կարողանում ենք պահպանել անկախությունը >,- նշեց Վլադիմիր Գասպարյանը:
Իսկ դավաճան ակտիվիստի վերաբերվող հարցին, ով օրերս ասուլիս տվեց Ադրբեջանում, ոստիկանապետ չպատասխանեց, ասելով թե. <Ես չեմ մեկնաբանում տականքների քայլերը>:
Տեղեկացնենք, որ մինչ ՀՀ բարձրաստիճան այրերը հարգանքի տուրք էին մատուցում Եռաբլուրում հայրենիքի համար կյանքը զոհած տղաների առաջ, մի խումբ քաղաքացիներ բողոքի երթ սկսեցին դեպի ՀՀԿ գրասենյակ: Հիշեցնենք երթի կազմակերպիչը <Հայազն> կուսակցությունն է: