Սթրեսի դեպքում շատակերության դեմ առաջին դեղամիջոցը հայտանբերված է

images скачанные файлы hard-to-eat-healthy-1stress-eating

Առհասարակ սթրեսը ազդում է մարդու առողջության, օրգանիզմի բոլոր օրգան-համակարգերի  և հատկապես  սիրտ-անոթային հիվանդությունների , զարկերակային ճնշման, շաքարային դիաբետի և գիրության վրա:

Շատակերությունը սթրեսներին տրվող բնորոշ պատասխաններից մեկն է, թեև շատակեր մարդկանցից շատերը չեն գիտակցում իրենց վարքի այդ մոտիվացիան և չգիտեն, թե որոնք են իրենց սթրեսներն ու ֆրուստրացիաները: Հիմա թե շատակերությունն ինչքանով է կապված ագրեսիայի հետ, երբեք էլ հնարավոր չի ապացուցել, որովհետև հոգեբանության «նյութը» անապացուցելի է, երևի հենց սա էլ գրավում է մարդկանց

«Վիվանսը»  պսիխոգեն շատակերության  բուժման համար առաջին հատուկ դեղամիջոցն է: Դեղամիջոցի արդյունավետության շուրջ կասկածներ չկան, քանի որ այն հաստատել են 724 կամավորի մասնակցությամբ կլինիկակական փորձարկները:.

Դեղամիջոցը կարողացել է նվազեցնել պսիխոգեն շատակերության դրվագների՝ խաթարումների հաճախականությունը: Կողմնակի ազդեցություններից բերանում չորություն, անքնություն, անհանգստության զգացումն են նշվել: Պետք է ասել, որ»Վիվանսը»  Նահանգներում 2007-ից է օգտագործվում: