Մահից հետո մի քանի մարդու կյանք է փրկել Ջասթին Ուիլսոնը

image imageԱՄՆ-ի Պենսիլվանիա նահանգում IndyCar մրցաշարում տեղի ունեցած միջադեպի արդյունքում զոհված բրիտանացի ավտոարշավորդ Ջասթին Ուիլսոնը վեց մարդու համար օրգանների դոնոր է դարձել:

Մարդու օրգանների փոխպատվաստման ծրագրում մասնակցելու շնորհիվ իր մահից հետո ավտոարշավորդը մի քանի մարդու կյանք է փրկել: Այդ մասին իր թվիթերում հայտնել է «Ֆորմուլա-1»-ի նախկին ավտոարշավորդի եղբայրը՝ Ստեֆանը:

Հիշեցնենք, որ ավտոմրցաշարի ժամանակ Սեյջ Քերամի վարած բոլիդի մասերից մեկը թռել է և դիպել ուղիղ Ուիլսոնի գլխին, որից վերջինս անմիջապես կորցրել է գիտակցությունը, իսկ նրա անկառավարելի մեքենան բախվել հենապատերին: Մարզիկին շտապ տեղափոխել էին հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չէր հաջողվել:

Աղբյուր`  http://shamshyan.com