Գարեջրի վնասակար ազդեցությունը

Գարեջուրն ավելի վնասակար է, քան մի շարք ալկոհոլային խմիչքներ, ինչպիսին է օրինակ օղին, քանի որ խմորման գործընթացի ժամանակ պահպանվում են թունավոր միացությունները  մեթանոլ, էսթերներ, որոնք 10-100 անգամ ավելի շատ են, քան սպիրտի մաքուր զտումից ստացած օղու մեջ: Գարեջուրը թույլ ալկոհոլային խմիչք է, որի պատմությունը 5000 տարվա վաղեմություն ունի: Գարեջրի մասին ամենահին հիշատակումը հանդիպում է մ.թ.ա. 2800թ. շումերական սեպագրության մեջ, ուր գրված է աշխատողների ամենօրյա օրաբաժնի մասին, որը բաղկացած էր հացից և գարեջրից: Գարեջրագործությունը հետագայում զարգացավ Հին Եգիպտոսում, ինչի մասին հաստատում են բազում նկարներն ու հնագիտական պեղումները:

Ոչ խելամիտ գարեջրի քանակություն օգտագործելու հետևանքներից Է հիվանդ սիրտը: Այն արտահայտվում է սրտի անոթների լայնացմամբ և պատերի հաստացմամբ: Հայտնի է, որ այս փոփոխությունները կապված են գարեջրում առկա կոբալտով, որն օգտագործվում է որպես ստաբիլիզատոր: Գարեջրում տոկսիկ՝ թունավոր էլեմենտների օգտագործման խելամիտ չափը գերազանցում է 10 անգամ: Գարեջուր օգտագործողների մոտ կոբալտը նաև ստամոքսում և կերակրափողում առաջացնում է բորբոքային պրոցեսներ: Կան նաև այլ գործոններ, որոնք գարեջրային ալկոհոլիզմի դեպքում վնասում են սրտի աշխատանքը: Դա առաջին հերթին գարեջրի մեծ քանակության օգտագործումն է, ինչպես նաև գարեջրի հագեցվածությունը ածխաթթու գազով:

Գարեջուրը բոլոր ազգերի ինքնախաբեությունն է: Մեկ բաժակ գարեջուրը համարժեք է  50-100 գրամ օղու՝ կախված խտությունից:

Գարեջրի օգտագործումը մարդու մարմնից դուրս է մղում  սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը և հանքային նյութերը՝ հատկապես կալիում, մագնեզիում և վիտամին C: Նշենք, որ կալիումի պակասուրդն օրգանիզմում կարող է հանգեցնել  սրտանոթային հիվանդության, սրունքների ցավի, ոտքերի թուլության:

Գարեջուր օգտագործող կանանց մոտ բարձրանում է քաղցկեղով ինչպես նաև անպտղությամբ հիվանդանալու հավանականությունը, իսկ կերակրող մայրերի դեպքում երեխայի մոտ կարող է էպիլեպլեպսիկ նոպաներ սկսվել: Հետաքրքիր է, որ կանայք էլ տղամարդկանց հատուկ բնորոշիչներ են ձեռք բերում. Ձայնը դառնում է կոշտ և «գարեջրային մազախավ» է առաջանում:

beer_desktop_1600x1200_wallpaper-108355 shutterstock_113373445 скачанные файлы