Սեխի օգտակար և բուժիչ հատկությունները

Սեխը հարուստ է կրեմնիումով: Ինչպես կարծում են գիտնականները, մարդու կյանքը, նրա առողջությունը և ֆիզիոլոգիական գործընթացների կարգավորումը խիստ կապված են կրեմնիումի հետ: Այն ազդում է կոշտ հյուսվածքների, ինչպես նաև մաշկի և մազերի վիճակի վրա: Կրեմնիումը շատ լավ է ազդում գլխուղեղի կեղևի վրա, այն անհրաժեշտ է նյարդերին, աղիների պատերին, մարսողական տրակտին և ներքին օրգանների ամբողջ համակարգին:

Սեխը հարուստ է շաքարներով, վիտամին С-ով, վիտամին РР-ով, կարոտինով, ֆոլիևաթթվով և երկաթով: Շնորհիվ բուժիչ հատկությունների` սեխն օգտակար է լուծի, աթերոսկլերոզի, թութքի, արյան, երիկամների և սրտանոթային համակարգի հիվանդությունների ժամանակ:

Եվրոպացի գիտնականները հայտնաբերել են սեխի նոր առանձնահատկություններ: Պարզվում է, որ սեխի օգտագործումը նվազեցնում է սթրեսը, քանի որ պարունակում է մեծ թվով հակաօքսիդանտներ, որոնք նպաստում են բորբոքային գործընթացների նվազեցմանը;