Ոստիկանները հեռացրեցին ցուցարարներին

Ակտիվիստները լքեցին Բաղրամյան պողոտան, նրանք կհավաքվեն Ազատության հրապարակում
Ինչպես նախապես հայտարարվել էր ոստիկանության կողմից Բաղրամյան պողոտայում վերականգնվեց երթեւեկությունը: Փողոցից հեռացվեցին աղբամանները, դեպի մայթեր տեղափոխվեցին ակտիվիստները: Ցուցարարներից ոմանք տեղափոխվեցին ոստիկանական բաժանմունքներ: Ըստ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի նրանք ազատ կարձակվեն դեռ երեք ժամը չլրացած:
Տեղեկացնենք, որ քիչ առաջ նախաձեռնության խմբի անդամ Արթուր Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա նշեց, որ իրենց պահանջները մնում են նույնը, վերջիններս պայքարելու են այնքան ժամանակ, մինչ ազատ արձակվեն բոլոր ձերբակալվածները:
Նա նաեւ կոչ արեց այսօր երեկոյան ժամը 19.00-ին հավաքվել Ազատության հրապարակում, որպեսզի որոշվեն հետագա անելիքներն ու քայլերը: