Ժողովուրդն ինքը կորոշի հետագա քայլերը

«Հաշվի առնելով երկրում ստեղծված սոցիալ տնտեսական իրավիճակը, ՀՀ իշխանությունների եւ հասարակության միջեւ աննախադեպ վստահության բացակայությունը, ինչպես նաեւ հաշվի առնելով «Ո’չ թալանին» համախմբվածությունն ու աննախադեպ ակտիվությունը հայտարարում եմ.
Սույն թվականի հունիսի 17-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կայացրել է ապօրինի որոշում, որի համաձայն առանց որոշակի տնտեսական հիմքերի բարձրացվել է էլեկտրաէներգիայի սակագինը` 6,93 դրամով:
Հունիսի 19-ին Ազատության հրապարակում եւ մի շարք քաղաքաներում սկսվեցին ինքնաբուխ խաղաղ բողոքի ակցիաներ ընդդեմ վերոհիշյալ անհիմն որոշման: Հունիսի 19-ի հավաքից հետո ցույցի մասնակիցների կողմից որոշում կայացվեց անց կացնել եռօրյա նստացույց խաղաղ պայմաններով` Ազատության հրապարակում, ժամանակ տալով իշխանություններին մինչեւ հունիսի 22-ը ժամը 18.00-ն հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի որոշումը չեղյալ հայտարարել: Հարկավոր էր վերանայել նաեւ գործող սակագինը:
Չստանալով գործող իշխանությունների կողմից դրական պատասխան, մենք եւ ցուցարարներն ինքնաբուխ կերպով ինքնակազմակերվեցինք ու երթով շարժվեցինք դեպի Բաղրամյան փողոց, փորձելով այնտեղից ստանալ ժողովրդի արդար պահանջի պատասխանը: Սահմանադրական դատարանի մերձակայքում հանդիպելով ոստիկանական պատնեշի ցուցարարները հայտարարեցին խաղաղ նստացուց` հենց Բաղրամյան փողոցում:
Հունիսի 23-ի առավոտյան ժամը 5.00-ի սահմաններում ՀՀ ոստիկանները ցուցարարների նկատմամբ իրականացրեց անհամաչափ բռնի ուժ` հատուկ միջոցների կիրառմամբ:
Հարկ է նշել, որ գործողություններին մասնակցեցին նաեւ քաղաքացիական հագուտով ոստիկաններ, որի որդյունքում խաղաղ ցուցարարները հետապնդվեցին ու բերման ենթարկվեցին: Մոտ 237 խաղաղ ցուցարարների նկատմամբ ռնությունը քննադատվեց միջազգային բարձր աստիճաններում: Տեղի ունեցածի հետ կապված ունենք մեկ պահանջ, այն է ` հայտնաբերել եւ պատժի ենթարկել ժողովրդի նկատմամբ բռնի ուժ գործադրած ոստիկանական խմբերին:
Հունիսի 27-ին ԶԼՄ-ներով տարածվեց իշխանությունների կողմից հայտարարություն: Այդ հայտարարության հանդեպ ունեցած վստահության բացակայության պատճառով մինչ այս պահը նստացույցը շարունակվում էր եւ այն կրել ու կրում է խաղաղ բնույթ` նպատակ ունենալով հանրային քննարկման արդյունքում որոշել հետագա քայլերը:
Շարժումը դատապարտում է բոլոր տեսակի քաղաքական շահարկումները այս թեմայով: Նստացույցի ընթացքում մասնակիցների շրջանում ձեւավորված գերակշռող կարծիքների արդյունքում, քննարկելով եւ համադրելով բոլոր առաջարկները «Ո’չ թալանին» նախաձեռնությունը հավատարիմ է մնում իր հայտարարություններին: Նախաձեռնությունն առաջարկում է անց կացնել հանրային քննարկում, որի արդյունքում որոշողը կլինենք մենք բոլորս, իսկ շարժումն էլ կմիանա ժողովրդի որոշմանը»:
Զրուցարանի խոսակցության ավարտ
«Ոչ թալանին» նախաձեռնության հայտարարություն