Ցուցարարները շարունակում են իրենց պայքարը

Ցուցարարները գոհ են նախագահի հայտարարությունից, սակայն նրանք շարունակում են նստացույցը` մինչեւ պահանջի ամբողջական բավարարումը
ՀՀ նախագահը անցկացված խորհրդակցության ժամանակ անդրադարձել էլ սակագնի դեմ պայքարի դուրս եկած ժողովրդի ու ոստիկանների հետ բախումներին:
Նա նշել է, որ թերեւս բորոլս իրարից դեռ շատ բան ունենք սովորելու, նա ուշադիր հետեւելէ ոստիկան-ցուցարար հարաբերություններին եւ նշել.
<<Ցավոք, շատ հարցերի պատասխանները հնարավոր չէ տալ այնքան արագ եւ այնպես, ինչպես կցանկանայինք բոլորս։ Եվ հաճախ, խնդիրների լուծման արագության եւ մեր ակնկալիքների դիմաց վճարում են իրավապահները, մինչդեռ այդ խնդիրների լուծման բեռը նրանցը չէ: Հաճախ հենց նրանք են հարկադրված կատարել ամենածանր աշխատանքը, եւ, ցավոք, հաճախ, հասարակության անվտանգությունն ապահովող, իր պարտականությունը կատարող ոստիկանը նույնպես դառնում է ամենաթողության զոհ>>:
Իսկ էլ սակագնի բարձրացման վերաբերյալ նա հայտարարել է, որ այդ բեռը կմնա ոչ թե ժողովրդի այլ կառավարության ուսերին:
Նախագահի հայտարարությունն ինչ խոսք հաճելի էր ցուցարարների համար, սակայն ոչ գոհացնող: Նրանք գտնում են, որ դա իրենց պահանջներից միայն առաջին կետի մի փոքրիկ հատված է բավարարում եւ նրանք չեն պատրաստվում լքել Բաղրամյան բողոտան. <<Մենք կմնանք Բաղրամյան պողոտայում այնքան ժամանակ մինչեւ կհնչի ամբողջական կասեցում բառը>>:
Նշենք, որ Բաղրամյան պողոտայում մնալու եւ պայքարը շարունակելու որոշումը կայացվել է ցույցի մասնակիցների որոշմամբ: