Կսպասենք մինչև մեր պահանջը կատարվի

Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում է` ակտիվիստների մոտ Բաղրամյան պողոտայում մարդկանց թիվը բավական մեծ է: Ինչպես արդեն տեղեկացրել էինք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող քաղաքացիներին ավտոերթով միացել են արմավիրցիները, ինչպես նաեւ բնակիչներ տարբեր մարզերից եւ քաղաքներից: Նշենք, որ ակտիվիստները` իրենց միացած ՀՀ քաղաքացիներին դիմավորեցին ծափերով: Ըստ «Հայազն կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանի, նրանք կսպասեն մինչեւ բոլորը համախմբվեն մեկ վայրում, դրանից հետո նոր միայն կհայտարարվեն հետագա անելիքները. «Կսպասենք մինչեւ մեզ միանան մոտ չորս մարզերից բնակիչներ, նոր կխոսենք մեր քայլերի մասին: Նշեմ, որ մեր պահանջներն ավելացել են, քանի որ ունենք երկու բերման ենթարկվածներ»: Նա հավելեց` չնայած նրան, որ ակցիայի մասնակիցները խնդիր են ունեցել Երեւանի քաղաքապետարանի հետ, սակայն դա եւս լուծվել է եւ ամեն ինչ ընդանում է իր հունով. «Խնդիրներ առաջացան աղբամանների հետ կապված, սակայն մենք բանակցեցինք Երեւանի քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցների հետ, որոնք հետ պահանջեցին իրենց աղբամանները: Մենք նրանց պահանջը չմերժեցինք միայն մեկ պայմանով, որ աղբամանների փոխարեն մեզ տրամադրեն մեքենաներ, սակայն մինչ այս պահը խոստումը կյանքի չի կոչվել: Ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պլանավորեն ենք, բայց այս պահի դրությամբ մենք ունենք երկու ձերբակալված» : Տեղեկացնենք, որ Վլադիմիր Գասպարյանն այս պահին գտնվում է Բաղրամյան պողոտայում եւ անձամբ է հետեւում տեղի ունեցող իրադարձություններին: