Ցուցարարները պատգամավորներին ընդունեցին ջերմ ողջույններով, իսկ Աշոտյանին…

Ցուցարարները պատգամավորներին ընդունեցին ջերմ ողջույններով, իսկ Աշոտյանին…

Տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչ ներկա եւ նախկին մի շարք պատգամավորներ եկան Բաղրամյան պողոտա, որպես կենդանի պատ հանդիսանալու համար ոստիկանների ու ցուցարարների միջեւ:

Պատգամավորներն իրենց խոսքում նշեցին, որ նրանք չեն եկել հավաքված ժողովրդի փոխխարեն բանակցելու համար, իրենց նպատակը մեկն է` պատնեշ հանդիսանալ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ, որպեսզի բախումները չունենան կրկնողություն:

Նշենք, որ մինչ պատգամավորների ժամանելը եւ այս պահը անհասկանալի պատճառներով անջատվել են  Բաղրամյան փողոցի լույսերը:

Հավելենք նաեւ, որ այստեղ է նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ում նկատելուն պես հավաքված հանրությունը «հեռու ուղարկեց» ամենավերջին բառերով ու հայհոյանքներով, իսկ հավաքված պատգամավորներին բուռն ողջույններով: