Իրավիճակը Բաղրամյանում բավական թեժ է

axb2

Ոստիկանները հատուկ գործողությունների են պատրաստվում. Ցուցարարները փշալարերից եւ ջրցան մեքենաներից կպաշտպանվեն աղբամաններով

Իրավիճակը Բաղրամյան պողոտայում բավական թեժ է, հավքված հանրության մեջ կրկին սադրիչներ են հայտնվել, ովքեր ոստիկանների ուղղությամբ քարեր են նետում: Չնայած նրան, որ «Ո’չ թալանին» նախաձեռնության անդամները հորդորում են չենթարկվել պրովոկացիաներին, այնուամենայնիվ դրանցից ամբողջովին խուսափել եւս չի ստացվում:

Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ ոստիկանները ցուցարարների հանդեպ հատուկ գործողությունների են պատրաստվում իրականացնել` առաջ են բերվել փշալարեր, ըստ մեր տվյալների մոտենում են նաեւ ջրցան մեքենաները:

Նշենք, որ ցուցարարները, որպես պաշտպանման միջոց կօգտագործեն փողոցում տեղակայված մեծ աղբամանները: