Պաղպաղակի նկատմամբ սերը կարող է գլխացավեր առաջացնել

Գլխացավի միջազգային հանրության մասնագետները զգուշացնում են, որ պաղպաղակը և այլ սառն աղանդերներ կարող են գլխացավի պատճառ դառնալ՝ շատ արագ ուտելու դեպքում, գրում է Kedem-ը: Պատճառն ուղեղը սնուցող արյան անոթների նեղացումն է: Դրա արդյունքում ճակատային հատվածում կտրուկ գլխացավ կարող է առաջանալ:

Շոգ եղանակին դա կարող է տեղի ունենալ մի քանի անգամ, քանի որ անոթները բավականին լայն են լինում և ստիպված են լինում ավելի սեղմվել: Ցավի զգացողությունը կարող է շարունակվել նաև պաղպաղակ ուտելը դադարելուց հետո: