Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում`
Մայիսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-20-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 16-ին էապես չի փոխվի, 17-19-ին կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում՝ 

Մայիսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-20-ին` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: