Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Սույն թվականի մայիսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23.21-ին (Գրինվիչի ժամանակ՝ 19.21) ՀՀ ՏԿԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.50 աստիճան եւ արեւելյան երկայնության 44.14 աստիճան:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 2-3 բալ: