Գյումրիում սպանել են մոր ու աղջկա

Aravot.am կայքը գրում է, որ վայրկյաններ առաջ սպանություն է տեղի ունեցել Գյումրու Մհեր Մկրտչյան փողոցում: Մեզ հայտնի դարձավ, որ սպանել են մոր ու աղջկա, թե ով է կատարել հանցագործությունը, որն է դրդապատճառը, դեռ իրավապահներին հայտնի չէ, ոստիկանությունը աշխատում է դեպքի վայրում:
Մանրամասներ կհաղորդենք ճշտելուն պես: Տեղեկացանք, որ նրանց սպանել են՝ դանակի հարվածներ հասցնելով:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը տեղեկացրեց, որ դեպքի վայր է ժամանել օպերատիվ խումբը՝ քննիչ գլխավորությամբ, կատարվում է դեպքի վայրի զննություն: