Որն է աշխարհին սպառնացող ամենամեծ վտանգը. Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման աշխարհին սպառնացող ամենամեծ վտանգը համարել է կլիմայի փոփոխությունը, որը հնարավոր չէ ժխտել կամ փոխել: Օբամայի խոսքերով նա ցանկանում է օրերից մի օր նայել իր երեխաների և թոռների աչքերին և ասել, որ ամեն ինչ արել է էկոլոգիական ճգնաժամից դուրս գալու համար:
Նա նշել է, որ չի սպասի ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ գագաթնաժողովին, որը տեղի կունենա դեկտեմբերին: Նա խոստացել է նվազեցնել ջերմոցային արտանետումները: