Դոլարի արժեզրկումը չի դադարում

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ ապրիլի 16-ին, կազմել է 472.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.37 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 503.82 դրամ (աճել է 2.96 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 701.60 դրամ (աճել է 5.78 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 9.46 դրամ (աճել է 0.10 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 245.67 դրամ, ոսկին՝ 18,112.79 դրամ, պլատինը՝ 17,431.04 դրամ:

Ապրիլի 16-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: