Չինացին աճեցրել է աշխարհի ամենամեծ շաղգամը

Չինացին 15կգ քաշով և 1․2 մետր երկարությամբ հսկայական շաղգամ է աճեցրել: Այս մասին է հաղորդում The Daily Mail-ը: Ռեկորդակիր բանջարեղենը աճեցվել է Յունան նահանգում: Տեղի բնակիչները երեք տարեկան երեխայից ծանր կշռող շաղգամին տվել են «փոքրիկ թմբլիկ աղջիկ» անվանումը: Այգեգործի խոսքերով՝ շաղգամն աճեցվել է առանց պարարտանյութերի:
Չինացին ավելացրել է, որ ուղղակի տեղի շուկայում սերմեր է գնել և չի պարարտացրել բույսը, սակայն ամեն օր ջրել է այն: