Ինչպես գրավել աղջկա սիրտը

Աղջիկների սրտերը գրավելու համար նախկինում ասպետները ինչեր ասես, որ չէին անում. էլ մենամարտեր, էլ մրցումներ… սակայն անցել են այդ ժամանակները… և եկել է ինտերնետի, բջջային հեռախոսների և համակարգչի շրջանը: Այժմ «ինչպես գրավել աղջկան» հարցը լուծվում է ոչ թե մրցակցի հետ զինված պայքարի միջոցով, այլև հայացքի, հպումների և աղջկա հետ վարվեցողության արվեստի միջոցով:

* Ինչպես գրավել աղջկան. պատասխան առաջին. «Եղեք մաքրասեր և կոկիկ»

Եթե ցանկանում եք, որ աղջիկը ձեզ վրա ուշադրություն դարձնի, առաջին հերթին դուք պետք է ներկայանալի տեսք ունենանք: Հանդիպումից առաջ ալկոհոլ մի օգտագործեք` նույնիսկ խիզախության համար: Դրանից կախված է ձեր հարմարավետությունը աղջկա հետ շփման ժամանակ:

* Ինչպես գրավել աղջկան. պատասխան երկրորդ «Մարզեք սեփական ինքնավստահությունը»

Հստակ հասկացիր, թե որպես տղամարդ ինչպիսի բնական իրավունքներ ունես պահանջներ ներկայացնելու: Երբեք ներողություն մի խնդրեք ձեր տղամարդկային ցանկությունների համար: Քեզանից պետք է երևա, որ քո կյանքում ամեն ինչ ընտիր է: Նույնիսկ եթե այդպես չէ, ուժ հավաքիր դա ցույց չտալու համար, քանի որ կանայք չեն սիրում թուլամորթներին:

* Ինչպես գրավել աղջկան. պատասխան երրորդ «Կոնկրետ եղեք»

Նպատակ սահմանեք ձեզ համար և հստակ շարժվեք դրա ուղղությամբ: Երբ հանդիպման համար պայմանավորվես, հստակ օր և ժամ նշիր, մի ուշացիր, եղիր մաքսիմալ նրբանկատ և շփվող:

* Ինչպես գրավել աղջկան. պատասխան չորրորդ «Նրան երկար ժամանակ մի տրամադրիր»

Պատկերացրու, որ դու դեսերտ ես. դու զվարճացնում ես, պատմում ես հետաքրքիր պատմություններ, տանում ես այս ու այն կողմ… և դա ամեն երեկո: Համաձայն եք, որ ամեն օր նույն բանը կարող է ձանձրացնել: Միանգամից ձեզ ամբողջությամբ մի բացահայտեք: Ամեն անգամ մի նոր և յուրահատուկ բան մտածեք և ամեն անգամ զարմացրեք ձեր ընտրյալին: Պատկերացրեք, թե որքան հաճելի կլինի նրա համար մի հանդիպմանը իմանալ, որ դուք երաժիշտ եք, մյուսին` սպորտսմեն, մյուսին` նկարիչ և այլն:

* Ինչպես գրավել աղջկան. պատասխան հինգերորդ «Յուրահատուկ արարքներ գործեք»

Դրանք կարող են անհամար լինել: Օրինակ` այգիում հանդիպումից առաջ մի թփի տակ գինի և բաժակներ թաքցրեք, և երբ դրա կողքով անցնելիս լինեք, «պատահաբար» գտեք դրանք և զարմացրեք նրան:

Եվ ամենակարևորը, որ պետք է հիշեք. աղջկա հետ հանդիպումը լուսնի վրա թռիչք չէ, այլ պարզապես երկու սովորական` միս և արյունից կազմված մարդկան հանդիպում, որի ժամանակ դուք ձեզ պետք է դրսևորեք այնպես, ինչպես կաք: