Շնորհակալ եմ մարզիչ. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համատեղ լավ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել իր մարզչին՝ Յուրգեն Կլոպին:

Պաշտոնապես հաստատվել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Կլոպը հեռանալու է դորտմունդյան ակումբից: Նա ակումբի ղեկավարությանը խնդրել էր խզել պայմանագիրը:

«Մեծ պատիվ էր և անմոռանալի փորձ աշխատել նման մեծ մարզչի հետ: Քո պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունն ու ջանասիրաբար աշխատանքը մեծ ազդեցություն է ունեցել իմ կարիերայի զարգացման վրա:

Շնորհակալ եմ մարզիչ՝ վստահության, հետևողականության ու թողած դրական ազդեցության համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը: