Պաշտոնանկ է արվել Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդականը

2015 թվականի մարտի 9-ից Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական հայազգի Էթյեն Մահչուփյանն այլևս պաշտոնապես չի շարունակում իր պարտականությունները, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «Հյուրիյեթ» թերթի կայքը, հիշեցնելով նախօրեին հարցազրույցի ընթացքում Մահչուփյանի արած «Այն դեպքում, երբ Բոսնիայի, Աֆրիկայի դեպքերը ցեղասպանություն են համարվում, անհնար է պնդել, թե 1915-ին ցեղասպանություն չի եղել» արտահայտությունը, նշում է, որ այդ ժամանակ Մահչուփյանը պաշտոնապես Դավութօղլուի խորհրդականը չի եղել:

«Հյուրիյեթը» ներկայացրել է Մահչուփյանի հետ իր հարցազրույց, որտեղ թերթի այն դիտարկմանը, որ մարտի 9-ին լրացել է 1950 թվականին ծնված Մահչուփյանի 65 ամյակը, ինչն էլ նշանակում է, որ նա այլևս չի կարող վարչապետի աշխատակազմում պաշտոնապես շարունակել իր իրավասությունները, Մահչուփյանը պատասխանել է, որ այժմ իր պարտականությունները շարունակում է կամավոր սկզբունքով, այլ կերպ ասած հանդիսանում է, ոչ թե պաշտոնական , այլ պատվավոր խորհրդական: Վերջինս նշել է նաև, որ իր համար միակ փոփոխությունն այն է, որ արտահաստիքային աշխատանքի համար չի վարձատրվում:

Աղբյուր` Ermenihaber.am