Կրակոցներից վիրավորվել է 42-ամյա տղամարդը /լրացվում է, տեսանյութ/

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում:

Նախնական տեղեկություններով՝ ավազակային հարձակման փորձ է տեղի ունեցել Բյուրեղավանում: Հանցագործները ցանկացել են մտնել մեկի տունը: Կրակոցներ են հնչել եւ նախնական տեղեկություններով, վիրավորվել է ավազակային փորձ կատարողներից մեկը:
Երեք զինված տղամարդ փորձել են բացել տներից մեկի դուռը: Սակայն տանտիրուհին տանն է եղել ու զանգահարել է ամուսնուն եւ ոստիկանություն:Ամուսինը արագ տուն է հասել ու տեսել երեք տղամարդկանց:Հնչել է կրակոց եւ ավազակային հարձակման մեջ կասկածվողներից՝ 42 ամյա Կարեն Առաքելյանը կրծքավանդակի եւ որովայնի շրջանում ստացել է հրազենային վնասվածք