Ինչ հանցագործություններ են արձանագրվել տարեսկզբին

 

0101hancanq-600x401

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2016 թ. դեկտեմբերի 31-ից 2017 թ. հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 42 դեպքից բացահայտվել է 37-ը, խարդախության 9 դեպքից՝ 8-ը: Բացահայտվել է գողության 15, ապօրինի թմրաշրջանառության՝ 4, ավտոմեքենա փախցնելու և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 8 և մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպք։ Նշված ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 77-ը ստացելեն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Աղբյուրը՝ http://armlur.am/635488/