ՇՏԱՊ. Հայ զինծառայողը անցել է հակառակորդի կողմը

Հայ զինծառայողը լքել է մարտական դիրքը

Մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն