Աբովյան քաղաքի 10-րդ փողոցը մարդաշատ էր, հենց այդ փողոցում՝ իր տանը տեղի ունեցավ գնդապետ Արթուր Վանոյանի հոգեհանգստյան արարողությունը

Աբովյան քաղաքի 10-րդ փողոցը մարդաշատ էր, հենց այդ փողոցում՝ իր տանը տեղի ունեցավ գնդապետ Արթուր Վանոյանի հոգեհանգստյան արարողությունը, ով սպանվել էր հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում:

Գնդապետ Արթուր Վանոյանի հոգեհանգստյան արարողությանը մասնակցում էին մանկության ընկերները, հարազատները, ծառայակիցները, ենթականերն ու պարզապես նրա մասին լսած ու նրան ճանաչող մարդիկ: