Հրդեհ Առինջ գյուղում

Հուլիսի 16-ին, ժամը 07.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտակայքում, այրվում է խոտի դեզ:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բ թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի բակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.00-ին, մարվել՝ 10.28-ին: Այրվել է մոտ 1000 հակ անասնակեր:

 

Աղբյուրը` operative.am