Կոտայքի փոխմարզպետը բացահայտում է ճշմարտությունը

Մամուլում այսօր՝ հուլիսի 15-ին եղել է հրապարակակում այն մասին, թե Կոտայքի մարզի ղեկավարությունը, փորձել է Արցախին օգնելու նպատակի անվան տակ գումարներ հավաքագրել՝ հետագայում դրանք սեփական նախասիրությամբ տնօրինելու նպատակով:

Հրապարակման մեջ ընդգծվում է, որ «Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամի» հրապարակած հաշվետվության արդյունքում Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը և նրա երեք տեղակալները եւ մյուս պաշտոնյաները մեկ դրամ անգամ իրենց գրպանից չեն փոխանցել Արցախին օգնելու համար:

Բարձրաձայնված խնդրի առնչությամբ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց Կոտայքի փոխմարզպետ Համլետ Հայրապետյանի հետ:

Նշենք, որ Henaran.am-ի թղթակիցը Հայրապետյանի հետ հանդիպել և զրուցել է ապրիլյան պատերազմի օրերին: Վերջինիս մենք հանդիպել ենք Առաջնագծում:

«Ես եղել եմ առաջնագծում, որպես երկրապահ և հայ, իմ առաքելությունը նախ զենք բռնելու և թշնամու նախահարձակ ագրեսիան ճնշելու մեջ է եղել: Ես երբևէ այս մասին չէի բարձրաձայնի, բայց աբսուրդային հայտարարությունները ստիպեցին արձագանքել և իրականությանը ծանոթացնել մարդկանց: Ես ինձ պատասխանատում եմ համարում ոչ միայ Կոտայքի մարզի, այլ նաև ողջ հայության առաջ:Պարտավորված եմ համարում ասել ճշմարտությունը»,-նշեց Հայրապետյանը, ով ծանր օրերին նշանակվել էր ռեզերվային ջոկատների հրամանատար և միայն որովայնային սուր նոպայի պատճառով է լքել առաջնագիծը և այնտեղ է եղել մեկ ամիս 10 օր:

«Ապրիլյան պատերազմի ընթացքում երկրապահը սահմանում էր, բոլորն էին սահմանում: Ես ծանրություն վերցնելու արդյունքում ճողվածք ստացա ու ծանր վիրահատություն տարա: Ես չէի նստելու գումար հաշվեի: Ես ԵԿՄ անդամ եմ և պարտավոր եմ ենթարկվել իմ զորահրամանատարի` զորավար Մանվել Գրիգորյանի հրամանին:Ես ինչ իմանամ «Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամ»-ում որքան գումար է հավաքվել:Ես գիտեմ, որ մեր մարզից` Արցախ բավականաչափ օգնություն է հասել: Անձամբ մարզպետը իր անձնական միջոցներից տարատեսակ օգնություն է ցուցաբերել`բուժսարքավորումներ, սնունդ և այլն…»,-ընդգծեց փոխմարզպետը:

Համլետ Հայրապետյանը ցավալի է համարում փաստը, որ մարդիկ «պղտոր ջրում ձուկ են որսում» և հայ ժողովրդի համար ճակատագրական այս շրջանում նման հայտարարություններ են անում:

Աղբյուրը` http://henaran.am/214824.html#sthash.wL2YN9Kh.dpuf