Ջավախքում հայ ընտանիքի 4 անդամներին մահացած են գտել իրենց տանը

Վրաստանի Նինոծմինդա շրջանի Վաչիան գյուղում  մահացած են գտել նույն ընտանիքի չորս անդամներին: Տեղի բնակիչներից  Ռուզաննա Ս.-ն  Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց իսկ տանը հայտնաբերել են  Խաչոտյան Վաղինակի ընտանիքի չորս անդամների` 37-ամյա կնոջը և երեք` 5, 16 և 18 ամյա երեխաների դիերը:

«Ընտանիքի հայրը ամիսներ առաջ մեկնել էր Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, այստեղ ապրում էր նրա ընտանիքը: Ըստ տարածված տեղեկությունների` ընտանիքի չորս անդամներին սպանել են: Դիերը հայտնաբերվել են պատահաբար, երբ հարևանը տարօրինակ հոտ է զգացել և քայլել այդ ուղղությամբ»,- ասաց նա:

Մեկ այլ բնակչի խոսքով` նախնական տվյալներով դիակները հայտնաբերել են դեպքից երկու օր անց:

Տեղի ոստիկանության հաղորդած նախնական  տվյալների համաձայն` մոր և աղջիկների մարմիններին հարվածներ են հասցրել բութ գործիքներով, իսկ հինգամյա որդուն խեղդամահ են արել:

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/07/11/javakhq/2075936