Ողբերգական ավտովթար Երևանում. կա մեկ զոհ. shamshyan.com

Ինչպես տեղեկանում ենք shamshyan.com կայքից` այսօր` հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում Խանջյան և Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում բախվել են 29-ամյա Կարեն Սանթրոսյանի վարած BMW մակնիշի 34 TQ 085 համարանիշի և 30-ամյա Արմեն Թումանյանի վարած Mercedes C մակնիշի 34 AN 407 համարանիշի ավտոոմեքենաները: Հարվածի հետևանքով BMW-ն դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով` բախվել էլեկտրասյանն ու խաչմերուկում երթևեկությունը կարգավորող լուսակիրին / սվետաֆոր/: Վթարի հետևանքով BMW-ի վարորդը, ով ոստիկանութայն ծառայող էր, մահացել է:

Աղբյուրը՝ http://armlur.am/553452/