Նորակոչիկներին ազգագրական երգերով ճանապարհեցին (տեսանյութ)

Երևանի «Կենտրոն» տարածքի զինվորական կոմիսարիատից այսօր առավոտյան նորակոչիկների հաջորդ խումբը մեկնեց ՀՀ կենտրոնական հավաքակայան: Նորակոչիկների հարազատներն ու ընկերները ոգևորվածությամբ, հուզմունքով ու ազգագրական երգերի կատարմամբ ճանապարհեցին նրանց:

«Հայ պատանու, երիտասարդի մեջ եռանդ և ուժ կա, և նա չպետք է վախենա ԼՂ հակամարտությունից: Այն մեզ ավելի մեծ ուժով է դրդում ծառայության»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նորակոչիկ Արիստակես Աֆրիկյանը՝ նշելով, որ իր համար տարբերություն չկա, թե որտեղ կծառայի՝ Հայաստանում, թե Արցախում:

 

 

 

Աղբյուրը`   tert.am