Յուրի Խաչատուրովի որդուն պաշտոն տվեցին.«Չորրորդ իշխանություն»

«Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրերով փոխվել են Հայաստանի զինված ուժերի հինգ բանակային կորպուսներից երեքի հրամանատարները: Ամենաինտրիգայինը վերջին նշանակումների մասով այն է, որ երկրորդ բանակային կորպուսի նոր հրամանատար է նշանակվել գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին՝ գնդապետ Գրիգորի Խաչատուրովը:

Հիմա հերթով ներկայացնենք նշանակումները, որոնք բավականին կարևոր են, քանի որ խոսքը բարձր պաշտոնների մասին է:

Գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը երեկ աատվել է երրորդ կործուսի հրամանատարի պաշտոնից և նշանակվել է զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ:

Դավիթ Մանուկյանն ու Վալերիկ Քոչարյանը նշանակվել են համապատասխանաբար երկրորդ և չորրորդ բանակային կորխուսների հրամանատարներ: Չորրորդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նշանակվել է հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար»,-գրում է թերթը:

 

Աղբյուրը` http://orer.am/?p=214647&l=am